National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.06.2018
ԵԱՀԿ մասնակից անդամ պետությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում
1 / 3

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները Հարավային Կովկաս այցի շրջանակում հունիսի 18-ին հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ձեւաչափին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին վերաբերող հարցեր:

Տարածաշրջանային անվտանգությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները ոչ թե հայերի երազանքն են, այլ այս պահին խնդրի խաղաղ կարգավորման միակ հնարավոր մոտեցումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը եւ, օգտվելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս ամենին զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են նաեւ հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

Դիմելով զրուցակիցներին՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ԵԱՀԿ-ն միակ լեգիտիմ կառույցն է, որն ունի մանդատ՝ լուծելու ԼՂ հակամարտությունը:

Քննարկող հարցերի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Սասուն Միքայելյանը, Սպարտակ Սեյրանյանը: Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ Հայաստանը բաց է ԵԱՀԿ-ի հետ բազմակողմ հարաբերությունների համար, այդ թվում՝ ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարեւորել են բարեփոխման գործընթացի իրականացումը փոխադարձ ընդունելի պայմաններով, ինչը հնարավորություն կտա անցկացնելու ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

«Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն Հայաստանում ժողովրդավարության հաստատման հստակ ուղին»,- ասել է «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանն էլ Ընտրական օրենսգրքի բարեփոխման համատեքստում կարեւորել է խորհրդարանական կառավարման արդյունավետության բարձրացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am